երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Անհրաժեշտ է երաշխավորել ԼՂ ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները. Միրզոյանը՝ ԵԽ Գլխավոր քարտուղարին

Անհրաժեշտ է երաշխավորել ԼՂ ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները. Միրզոյանը՝ ԵԽ Գլխավոր քարտուղարին

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Այդ մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Արարատ Միրզոյանը նշել է, որ շուրջ 10-ամսյա շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան բացահայտ կերպով ի ցույց է դնում Բաքվի արհամարհական վերաբերմունքը մարդու իրավուքների, միջազգային և մարդասիրական իրավունքի, ստանձնած միջազգային, այդ թվում` ԵԽ պարտավորությունների, ինչպես նաև միջազգային հանրության բազում ուղերձների նկատմամբ: Նախարարը վերահաստատել է, որ անհրաժեշտ են հստակ քայլեր ԼՂ ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները երաշխավորելու համար։

Այս համատեքստում կարևորվել է միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԵԽ համապատասխան գործիքակազմի արդյունավետ գործարկումը: 

  • Կիսվել: