կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Անհնազանդության ակցիաներով այս իշխանություններին բերելու ենք այն վիճակին, որ ստիպված կլինեն նահանջել․ Վանեցյան

Անհնազանդության ակցիաներով այս իշխանություններին բերելու ենք այն վիճակին, որ ստիպված կլինեն նահանջել․ Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարում է, որ արդեն 5-րդ գիշերն են լուսացնում Ազատության հրապարակում, և «այն նպատակը, որին ձգտում էին հասնել, որոշակի չափով իրողություն է դարձել»: Վանեցյանն այս մասին ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ:

«Մեր պայքարը բաղկացած է մի քանի փուլից: Հիմա կուզեի խոսել մեր պայքարի երկրորդ փուլի մասին: Մեր պայքարի երկրորդ փուլը մեկնարկելու է ապրիլի 25-ին: Ապրիլի 25-ին բոլորս միասին դուրս ենք գալու փողոց և մեր անդադար քաղաքացիական անհնազանդության ակցիաներով իրագործելու ենք այն, ինչը բերելու է այս իշխանություններին այն վիճակին, որ նրանք ստիպված կլինեն նահանջել»,- ասաց Վանեցյանը:

Արթուր Վանեցյանն ապրիլի 17-ին ազդարարել էր փողոցային պայքարի մեկնարկը` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականը:

  • Կիսվել: