հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Անհանգստացնող չէ, դա բնականոն պրոցես է. Պապիկյանը՝ ԱԱԾ տնօրենի և Ոստիկանապետի պաշտոնանկության պատճառների մասին

Անհանգստացնող չէ, դա բնականոն պրոցես է. Պապիկյանը՝ ԱԱԾ տնօրենի և Ոստիկանապետի պաշտոնանկության պատճառների մասին

Անհանգստացնող չէ, դա բնականոն պրոցես է, վարչապետը նման որոշում է կայացրել, շուտով կլինեն հրամանագրերը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը` անդրադառնալով ԳՇ պետի, Ոստիկանապետի, ԱԱԾ պետի պաշտոնանկությունների մասին:

«Տվյալ փուլում մեր գործընկերների հետագա պաշտոնավարումը գուցե իրենց ցանկությամբ, գուցե վարչապետի որոշմամբ, այլևս նպատակահարմար չեն: Պատճառները տարբեր են լինում, ես հիմա ոչինչ նշել չեմ ուզում, վարչապետն առաջիկայում ասելիք կունենա, կխոսի մանրամասների մասին»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ գործողությունները միտված են այդ համակարգերն ավելի արդյունավետ դարձնելուն.

«Այլ մանրամասներ, քան արդյունավետությունը բարձրացնելու ցանկությունն է, ես նշել չեմ կարող»:

 

 

 

  • Կիսվել: