շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Անցած ամիսներին մենք Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք 0 քննարկում, և նա այդ հարցերը կարող էր բարձրացնել․ Արայիկ Հարությունյան

Անցած ամիսներին մենք Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք 0 քննարկում, և նա այդ հարցերը կարող էր բարձրացնել․ Արայիկ Հարությունյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը այս պահին զերծ է մնում մեկնաբանել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հայտարարությունը մանդատը վայր դնելու պատճառների մասին։

«Մանդատից հրաժարման գործընթացը դեռ չի ավարտվել, և ես այս պահին զերծ եմ մնում անդրադառնալ այդ հարցին։ Գուցե դրան անդրադառնամ հաջորդ օրերին։ Բայց մի փաստ կուզեմ արձանագրել՝ անցած ամիսներին մենք Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք 0 քննարկում, և Արսեն Ջուլֆալակյանը կարող էր այդ հարցերը բարձրացնել, և մենք հնարավոր է՝ կոնկրետ քննադատության մի մասը ընդունեինք, շտկումներ անեինք, մի մասի առումով՝ բացատրեինք, որ իր ընկալումների, իր դիրքորոշումների հիմքում ընկած փաստերը չեն համապատասխանում իրականությանը։ Մենք նման քննարկումներ չենք ունեցել», - ասուլիսում հայտարարեց Արայիկ Հարությունյանը։

Նա հիշեցրեց, որ մեկ ամիս առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում ինքը հանդիպում է ունեցել պատգամավորների հետ, և այդ հարցերը նույնպես չեն բարձրացվել այդ հանդիպման ժամանակ։

«Ես հիմա այդ ընդհանրական հանդիպմանը չեմ ցանկանա անդրադառնալ։ Եվ եթե լիներ կոնկրետացում, դրանց կլիներ պատասխան։ Նույն խմբակցության հետ հանդիպման ժամանակ հնչել են հարցադրումներ, որոնք եղել են ընկալելի ու արտացոլվում են մեր գործունեության մեջ, որոշումներում, նախագծերում», - ընդգծեց նախարարը։

Նրա խոսքով, նախարարությունը պատրաստ է համագործակցել պատգամավորների հետ։

  • Կիսվել: