հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ. Ծառուկյան

Անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ. Ծառուկյան

Այս ամենը ինչ տեղի է ունենում իմ հանդեպ քաղաքական է, բայց ես այսօր ուզում եմ ասեմ, որպես Ծառուկյան Գագիկ, որ անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հավաստեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը` իր առանձնատանը Ազգային անվտանգության ծառայության կողմից խուզարկությունից հետո:   

«Ամենա կարևորը իմացեք, ինչ ուզում ա սարքեն չորը մարդուն չի կպնի: 2015 թվականից մինչև էսօր ինձ ինչ ասես չեն առաջարկել ես չեմ համաձայնվել, ինձ ոչ մի բան պետք չի: Ես էլի եմ ասում, որ այս իշխանությունը ամեն ինչ տապալել են` ներքին, արտաքին, տնտեսական, սոցիալական քաղաքականությունը:

Դեկտեմբերից վարակը տարածվում ա, ոչ մի բան չեն անում: Ժողովրդի մեծամասնությունը վարակված ա, բայց բան չեն անում: Ուզում են լռեցնեն, բայց ով լռեց անբարոյականի տղա ա: Նույն 2015 թվականի սցենարն ա կրկնվում, որ ինձ լռեցնեն: Բայց ես ասում եմ երեք ամիս հետո սով ա լինելու, համաճարակը ավելի ա տարածվելու»,- հայտարարեց Ծառուկյանը: 

Հարցազրույցից հետո Ծառուկյանը գնաց ԱԱԾ հարցաքննության:

Նշենք, որ ԱԱԾ-ն հայտարարեց Ծառուկյանին պատկանող խաղատնային բիզնեսում խոշորամասշտաբ ֆինանսական չարաշահումների վերաբերյալ քրգործ հարուցելու մասին: Ըստ ԱԱԾ-ի խոսքը 30 մլրդ դրամի մասին է:

  • Կիսվել: