ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Anadolu»-ի անդրադարձը Հայաստանի ու Վրաստանի հետ սահմանապահ զինծառայությանը

«Anadolu»-ի անդրադարձը Հայաստանի ու Վրաստանի հետ սահմանապահ զինծառայությանը

Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը նյութ է հրապարակել Վրաստան-Թուրքիա և Հայաստան-Թուրքիա սահմանին թուրքական զինուժի կողմից իրականացվող ծառայության վերաբերյալ, գրում է ermenihaber.am-ը:

Նշվում է, որ սահմանապահ ստորաբաժանումները, որոնք հիշյալ երկու երկրների հետ սահմանին՝ 2300մ բարձրության վրա պայքարում են անօրինական միգրացիայի, մաքսանենգության և «Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) «ահաբեկիչների» դեմ, 24 ժամ 7 օր ծառայություն են իրականացնում:

Շեշտվում է, որ սահմանին հետախուզումը, դիտարկումը և պարեկությունը կատարվում է տեղական (թուրքական) արտադրության ջերմատեսիլ, գիշերային տեսանելիության սարքերով, անօդաչու թռչող սարքերով և բարդ ռելիեֆային տարածքներում շարժունակ զրահամեքենաներով:

 

  • Կիսվել: