շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ամուլսարի տարածքում հայտնաբերվել է 479 հնագիտական հուշարձան. Նաիրա Զոհրաբյան

Ամուլսարի տարածքում հայտնաբերվել է 479 հնագիտական հուշարձան. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.

«Այսօր հանքարդյունաբերության ոլորտն ուսումնասիրող ԱԺ մեր քննիչ հանձնաժողովում բավականին թեժ էր: Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի և Ամուլսարի տարածքում պեղումներ իրականացրած արշավախմբի ղեկավար Սիմոնյանի հետ քննարկեցինք Ամուլսարի և հարակից տարածքում հայտնաբերված պատմամշակութային հուշարձանների փրկության և պահպանության հարցերը:
 

Ամուլսարի ազդեցության գոտում գտնվող 81 դամբարաններից այս պահին պեղված է 46-ը և առնվազն զարմանալի է, որ մշակույթի նախկին նախարարությունը, ով ոլորտի լիազոր մարմինն էր, մինչ այժմ չի վկայագրել հայտնաբերված հուշարձանները: Մեր օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիաներով այն պահին, երբ հայտնաբերվում են պատմամշակութային հուշարձաններ, տեղանքում ցանկացած աշխատանք դադարեցվում է և անմիջապես իրազեկվում է լիազոր մարմնին:

Առ այս պահը ոչ միայն չի արվել հայտնաբերված հուշարձանների վկայագրում, այլ նաև չկա մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունը՝ արդյո՞ք Ամուլսարի շահագործումը չի ավիրելու մեր մշակութային ժառանգությունը:

 

Ասեմ, որ էս հարցում հետևողական ենք լինելու ու եթե պարզվի, որ Ամուլսարի հետագա շահագործումը ջնջելու է այդ տարածքում առկա հնագիտական մեր ժառանգությունը, դրան էլ գումարած՝ հանքի շահագործման բնապահպանական կատաստրոֆիկ ռիսկերը, սրանք երկաթյա արգումենտներ են իշխանության ձեռքին՝ միջազգային ցանկացած արբիտրաժում Ամուլսարի գործը շահելու համար»:

  • Կիսվել: