շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ամուլսարի հանքը կշահագործվի․ ՀՀ Կառավարությունը, «Լիդիան Արմենիա»-ն և ԵԶԲ-ն փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին

Ամուլսարի հանքը կշահագործվի․ ՀՀ Կառավարությունը, «Լիդիան Արմենիա»-ն և ԵԶԲ-ն փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին

Կառավարության, Եվրասիական Զարգացման Բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության միջև ստորագրվեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր, որով կողմերն իրենց նպատակադրումներն են հայտնում ներգրավվել 150 միլիոն դոլար այս պայմանագրով, բայց պայմանագրից դուրս  ևս 100 միլիոն դոլար ներդրվելու է Ամուլսարի հանքավայրի վերագործարկման ուղղությամբ:

Գումարը ծախսվելու է շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու և անհրաժեշտ տեխնիկան ձեռք բերելու համար: Կառավարությունը ստանալու է «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12.5 տոկոսը և դրա դիմաց չի վճարելու որևէ բան, բայց դրա փոխարեն ապահովելու է գործարքի որոշակի ռիսկերից ապահովագրումը: Նաև որպես բաժնետեր ազդակիր համայնքները համաձայն այս պայմանավորվածության ամեն տարի ստանալու են 7 միլիոն դոլարի աջակցության ընկերության կողմից: ԵԶԲ-ն ներդնելու է որպես վարկային միջոցներ 100 միլիոն դոլար և 50 միլիոն դոլար ապահովվելու է տեղական բանկի կողմից:

  • Կիսվել: