շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
4-5 տարվա չարչարանքից ու ուսումնասիրությունից հետո հուշագիր ստորագրեցինք․ վարչապետը՝ Ամուլսարի մասին

4-5 տարվա չարչարանքից ու ուսումնասիրությունից հետո հուշագիր ստորագրեցինք․ վարչապետը՝ Ամուլսարի մասին

Բոլոր քայլերը փորձում ենք ձեռնարկել, որ ՀՀ-ի ներդրումային գրավչությունը մեծանա։ Այս մասին այսօր՝ մարտի 14–ին, ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«4-5 տարվա տառապանքից, չարչարանքից ու ուսումնասիրությունից հետո հուշագիր ստորագրեցինք Ամուլսարի հանքի շահագործման համար։ Դա շատ մեծ ու լուրջ ներդրումային խթան է ՀՀ-ի համար։

Այս ընթացքում շատ կարեւոր բան փոխվեց, որ ՀՀ կառավարությունը 12,5% փայաբաժին է ստանում նախագծում։ Այսինքն՝ ՀՀ ժողովուրդը։ Սա նշանակում է, որ շահույթներից ՀՀ բյուջեն կստանա եկամուտներ։ Տարեկան յոթ միլիոն դոլար ազդակիր համայնքները կստանան։ Սա նշանակում է, որ Ջերմուկը, Վայքը, Սիսիանը տարեկան բյուջեներն առնվազն կկրկնապատկեն։ Առնվազն Ջերմուկինն ու Վայքինը։ Հետեւաբար, սուբվենցիոն հնարավորությունները կկրկնապատկվեն՝ աշխատատեղեր, ներդրումային հնարավորություններ․․․»,- նշեց նա։

 




  • Կիսվել: