չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
ԱՄՆ-ում կորոնավիրուսից մեկ օրում ավելի քան 1300 մարդ է մահացել. Իզվեստիա

ԱՄՆ-ում կորոնավիրուսից մեկ օրում ավելի քան 1300 մարդ է մահացել. Իզվեստիա

ԱՄՆ-ում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 1374 մարդ, նրանցից 588-ը՝ Նյու Յորքում: Ինչպես տեղեկացնում է «Իզվեստիա»-ն  այս տվյալները տրամադրել է Ջ. Հոփքինսի համալսարանը: Աշխարհումվարակի բռնկումից ի վեր սա մեկ օրում գրանցված մահվան ամենաբարձր ցուցանիշն է:  

ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման հետ կապված դիտարկվում է իրավիճակի վատթարացում: Այն առաջին տեղն է վարակվածների թվով: Վերջին տվյալներով երկրում վարակի հաստատված դեպքերի թիվը գերազանցում է 215 հազարը, մահացել է 4 հազար 500-ից ավելի մարդ:

  • Կիսվել: