երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն ու Ֆրանսիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն ու Ֆրանսիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը զրուցել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Ֆրանսուա Դելատրեի հետ: Կողմերն ընդգծել են Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը շարունակական աջակցության անհրաժեշտությունը՝ անվտանգության ոլորտում ակտիվ օգնության և Մոսկվայի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման միջոցով: Նրանք քննարկել են նաև ուկրաինացի փախստականներին օգնություն տրամադրելու հարցերը՝ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:
 
Ի թիվս այլ հարցերի՝ դիվանագետներն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։
 
Պետքարտուղարի տեղակալ Շերմանն ընդգծել է Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին Արևմտյան Բալկանների երկրներին աջակցելու անհրաժեշտությունը: Կողմերն անդրադարձել են նաև Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը։

  • Կիսվել: