ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ցանկանում ենք, որ Հայաստանը հաստատի իր դիրքը՝ որպես ուժեղ, անկախ պետություն. Էնթոնի Բլինքեն

Ցանկանում ենք, որ Հայաստանը հաստատի իր դիրքը՝ որպես ուժեղ, անկախ պետություն. Էնթոնի Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Բրյուսելում կայացած ԱՄՆ-ԵՄ-Հայաստան եռակողմ հանդիպման մեկնարկին ասել է, որ Վաշինգտոնը և Բրյուսելը վերահաստատում են աջակցությունը հայ ժողովրդի  ժողովրդավարական, բարգավաճ ապագային: 
 
ԱՄՆ պետքարտուղարը, մասնավորապես, ասել է. 
 
«Տիկին նախագահ, շնորհակալություն, վարչապետ։ Ուրախ եմ Ձեզ տեսնել, Ժոզեպ:
 
Հարգելի վարչապետ, թույլ տվեք սկսել շնորհակալություն հայտնելով՝ Ձեր առաջնորդության և գործընկերության համար։ Դա շատ բան է նշանակում, և կարծում եմ, որ այն շատ ամուր հիմք է ստեղծում այն ամենի համար, թե ինչ կարող ենք միասին անել ապագայում: Մենք այստեղ ենք՝ վերահաստատելու անդրատլանտյան աջակցությունը հայ ժողովրդի ժողովրդավարական, բարգավաճ ապագայի և Հարավային Կովկասի ավելի ինտեգրված և խաղաղ տարածաշրջանի համար:
 
Մենք կիսում ենք հայ ժողովրդի ապագայի տեսլականը: Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը հաստատի իր դիրքը՝ որպես ուժեղ, անկախ պետություն և խաղաղ իր հարևանների հետ՝ կապված տարածաշրջանի և աշխարհի հետ: ԱՄՆ-ն և ԵՄ-ն  ցանկանում են գործընկերներ լինել այդ ջանքերում, և ես կարծում եմ, որ այսօրվա հանդիպումը դրա վկայությունն է։ Մենք պետք է օգտագործենք հայ ժողովրդի և առաջնորդների ընտրության այս պահը։
 
ԱՄՆ-ն ներդնում է ջանքեր, որոնք համահունչ են վարչապետի կառավարմանը և տնտեսական բարեփոխումներին։ Մենք նախատեսում ենք ապահովել ավելի քան 65 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն մեր 2023 թ. ֆինանսական տարվա բյուջեի միջոցներից: Դա ավելի քան 50%-ով ավելի է, քան երկու տարի առաջ: Մենք հավատարիմ ենք էլ ավելի մեծացնելու մեր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական դիմակայունությանը՝ սննդի անվտանգության, թվային ենթակառուցվածքների, էներգետիկայի դիվերսիֆիկացման, առևտրային գործընկերների դիվերսիֆիկացման և այլ առաջնահերթությունների ներդրումների միջոցով, որոնց մասին նշեց  վարչապետը»։

  • Կիսվել: