շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱՄՆ Պետդեպի Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականն ու Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

ԱՄՆ Պետդեպի Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականն ու Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

ԱՄՆ Պետքարտուղության Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի երկկողմ ու բազմակողմ համագործակցության օրակարգն ու հեռանկարները, տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մի շարք ասպեկտներ։

Նշվում է, որ Բայրամովն ուշադրություն է հրավիրել Մյունխենի անվտանգության համաժողովից և Բեռլինում կայացած հանդիպումներից բխող հարցերին, խաղաղության գործընթացում Ադրբեջանի ակնկալիքների և գործընթացի շրջանակում բաց մնացած հարցերի վերաբերյալ Բաքվի դիրքորոշման ուղղությամբ։

Նա նաև ընդգծել է ՛՛խաղաղության գործընթացին Ադրբեջանի հավատարմությունը՛՛։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լուիս Բոնոն հանդիպումներ էր անցկացրել Երևանում։

  • Կիսվել: