կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը կարևոր քայլ է ցեղասպանության միջազգային ճանաչման գործում. Փաշինյան

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը կարևոր քայլ է ցեղասպանության միջազգային ճանաչման գործում. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմնաը։ Փաշինյանը գրել է.

"405 կողմ, 11 դեմ, 3 ձեռնպահ քվեարկությամբ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը:

Սա կարեւոր քայլ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ ցեղասպանությունների գլոբալ կանխարգելման գործում: Ոգեկոչենք Մեծ եղեռնի մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը":

Թվիթերյան մեկ այլ գրառմամբ էլ վարչապետը նշել է․ "Թիվ 296 բանաձևը հաստատուն քայլ է հանուն ճշմարտության և պատմական արդարության, որը նաև սփոփանք է Հայոց ցեղասպանությունը վերապրածների միլիոնավոր ժառանգների համար"։

Փաշինյանն իր սրտանց շնորհավորանքներն է փոխանցել հայ հայրենակիցներին աշխարհով մեկ և հիացմունքը՝ ամերիկահայերի սերունդներին, որոնց «ինքնամոռաց ակտիվիզմն ու հետևողականությունը այսօրվա քվեարկությանը հանգեցրած շարժիչ ուժը և ոգեշնչումն էին»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: