ԱՄՆ նախագահի խորհրդականն ու Թուրքիայի նախագահի խոսնակը քննարկել են ՀՀ-Թուրքիա հարաբերությունները
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը և Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց են ունեցել, տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները:
Նշվում է, որ կողմերը քննարկել են քաղաքական և տնտեսական հարաբերությունների, պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացան վերաբերյալ հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակել համաշխարհային և տարածաշրջանային հարցերի՝ ուկրաինական ճգնաժամի, Ղազախստանի բողոքի ցույցերի, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի, Աֆղանստանում, Բոսնիա-Հերցեգովինայում և Եթովպիայում տեղի ունեցող զարգացումների շուրջ։