կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված՝ Հայոց ցեղասպանության ուսուցման վերաբերյալ երկկուսակցական օրինագծին աջակցող կոնգրեսականների թիվը հասել է 60-ի

ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված՝ Հայոց ցեղասպանության ուսուցման վերաբերյալ երկկուսակցական օրինագծին աջակցող կոնգրեսականների թիվը հասել է 60-ի

ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված՝ Հայոց ցեղասպանության ուսուցման վերաբերյալ երկկուսակցական օրինագծին աջակցող կոնգրեսականների թիվը հասել է 60-ի, հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:

Օրինագծի նպատակն է առաջիկա հինգ տարիների ընթացքում 10 մլն ԱՄՆ դոլար հատկացնել Կոնգրեսի գրադարանին՝ Հայոց ցեղասպանության պատմության, դասերի, հանգամանքների, ներկա դրսևորումների վերաբերյալ կրթական ծրագրեր իրականացնելու նպատակով։

Կրթական ծրագրերը պետք է անդրադառնան 1915-1923 թվականների ընթացքում օսմանյան Թուրքիայի կողմից ծրագրավորված և պետական հովանավորչությամբ իրականացված հայերի, հույների, ասորիների, սիրիացիների, քաղդեացիների, արամեացիների, մարիոնիտների և քրիստոնյա այլ փոքրամասնությունների զանգվածային սպանություններին, տեղահանություններին և մշակութային ժառանգության բնաջնջմանը։

  • Կիսվել: