ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ԱՄՆ կառավարությունը 11,5 մլն դոլար է հատկացնում մարդասիրական օգնության համար. Սամանթա Փաուեր

ԱՄՆ կառավարությունը 11,5 մլն դոլար է հատկացնում մարդասիրական օգնության համար. Սամանթա Փաուեր

Վերջին 9 ամսվա ընթացքում, երբ Լաչինի ճանապարհը շրջափակված էր Ադրբեջանի իշխանությունների կողմից, ԼՂ-ում հումանիտար ծանր իրավիճակ ձեւավորվեց. սննդի, դեղորայքի, էական նշանակության ապրանքների լուրջ պակաս կար Լեռնային Ղարաբաղում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում նշեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը:

Նրա խոսքով Ադրբեջանի իշխանություններն այդ ընթացքում թույլ չեն տվել հումանիտար միջազգային կազմակերպություններին մուտք գործել Լեռնային Ղարաբաղ եւ օգնություն տրամադրել այնտեղի բնակչությանը:

«Նախորդ շաբաթվա ընթացքում ռազմական գործողությունները ծանրիրավիճակը դարձրեցին առավել վատթար: Հումանիտար կազմակերպությունները պետք է մուտք ունենան ԼՂ բնակավայրեր: Նախագահ Բայդենի հանձնարարակով ես այստեղ եմ եկել զրուցելու ՀՀ իշխանությունների հետ, ամենակարեւորը՝ քաղաքացիական անձանց հետ, որոնք ԼՂ-ից դուրս են գալիս: Ծանր է տեսնել, լսել յն ամենը, ինչի մջով անցնում են այս ընտանիքներրը: Շատերը հեռացել են իրենց բնակավայրերից հրետակոծության ներքո: Շատերը թերսնված են հասել այստեղ: Կարծում եմ՝ բոլորդ տեսնում եք այն տրավման, հոգնածությունը, որ կա մարդկանց դեմքներին: Բացարձակ եւ կարեւորագույն անհրաժեշտություն է, որ միջազգային դիտորդները հումանիտար կազմակերպությունները հանսսել եւ աջակցություն ցուցաբերել ԼՂ ժողովրդին հենց տեղում:

Մենք գիտենք, որ վիրավոր քաղաքացիական անձինք կան ԼՂ-ում, որոնք տըարհանման կարիք ունեն եւ անհրաժեշտ է, որ նրանց տարհանումը կազմակերպվի Ադրբեջանի իշխանությունների կողմից»,-ասաց նա:

Փաուերը տեղեկացրեց, որ ԱՄՆ կառավարությունը մարդասիրական օգնության համար հատկացնում է 11,5 մլն դոլար. «Այս միջոցներով կապահովեն սննդամթերքից սկսած մինչեւ սոցիալ-հոգեբանական աջակցություն»:

  • Կիսվել: