կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ամերիկայի Հայ Դատի երիտասարդական գրասենյակը բողոքի ցույց է անցկացրել Վաշինգտոնում՝ ի հիշատակ Սումգայիթում և Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերի

Ամերիկայի Հայ Դատի երիտասարդական գրասենյակը բողոքի ցույց է անցկացրել Վաշինգտոնում՝ ի հիշատակ Սումգայիթում և Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերի

ՀՅԴ երիտասարդական կազմակերպության (AYF-YOARF) Վաշինգտոնի «Անի» մասնաճյուղը փետրվարի 25-ին բողոքի ցույց է կազմակերպել ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան առջև՝ ի հիշատակ 1988-ի հայկական ջարդերի զոհերի։ Ցույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2023 թ․ Արցախում տեղի ունեցած էթնիկ զտմանը, նշելով, որ այս բոլոր իրադարձությունները Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հակահայ քաղաքականության դրսևորումներ էին, տեղեկանում ենք ANCA-ի ֆեյսբուքյան էջից:

Բողոքի ակցիայի կազմակերպիչները նաև կոչ են հղել համայնքային բոլոր ներկայացուցիչներին` քայլեր ձեռնարկել և աջակցել Ամերիկայի հայ դատի գրասենյակի (ANCA) կողմից քաջալերվող Հայկական պաշտպանության ակտի ընդունմանը, որը վերաբերում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելուն և Թուրքիայից ու Ադրբեջանից ֆինանսական միջոցները դուրս բերելուն:

  • Կիսվել: