երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Ամենաճիշտը կիսանախագահական համակարգն է, իսկ վարչապետ ընտրվելու համար կրթական ցենզ պետք է սահմանել․ Ռոբերտ Քոչարյան

Ամենաճիշտը կիսանախագահական համակարգն է, իսկ վարչապետ ընտրվելու համար կրթական ցենզ պետք է սահմանել․ Ռոբերտ Քոչարյան

Իմ կարծիքով ամենաճիշտը կիսանախագահական համակարգն է։ Չարենցավանում քարոզարշավի ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Նախագահի լիազորությունները պետք է փոխվեն։ Այսօր ունենք դեկորատիվ նախագահ, որը կարող է ոչինչ չանել, չերևալ, պաղպաղակ ուտել, դաշնամուր նվագել, ունենալ մի 100 հոգանոց աշխատակազմ բյուջեի հաշվին։
 
Ամենից անիմաստ ու անհասկանալի պաշտոնն է այսօր երկրում։ Իմ կարծիքն այնպիսին է, որ մարդը IQ-ի տեստ պիտի անցնի մարդը։ Վարչապետ դառնալու համար պետք է կրթական ցենզ սահմանվի։ Այսօրվա վարչապետը բարձրագույն կրթություն չունի։ Վարչապետ դառնալուց հետո ինչ որ դիպլոմ են դասավորել»,- նշել է նա։

  • Կիսվել: