երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Ամենասկզբում հնարավոր էսկալացիայի գործընթաց է եղել, փոխարինվել է դիվանագիտական լուծմամբ․ Գրիգորյանը՝ սահմանազատման մասին

Ամենասկզբում հնարավոր էսկալացիայի գործընթաց է եղել, փոխարինվել է դիվանագիտական լուծմամբ․ Գրիգորյանը՝ սահմանազատման մասին

Սահմանազատման ողջ գործընթացն արվել է խաղաղության հաստատման համար։ Այս մասին Հանրային ՀԸ եթերում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն՝ անդրադառնալով ընդդիմության դիտարկումներին, թե գործընթացը Հայաստանին մոտեցնում է պատերազմին։

 

«Մենք համոզված ենք, որ սա կայունություն է բերելու։ Այս գործընթացը ամենասկզբում հնարավոր էսկալացիայի գործընթաց է եղել, բայց փոխարինվել է դիվանագիտական լուծմամբ։ Եվ այս դիվանագիտական լուծումը մեր համոզմամբ, Հայաստանին ավելի շատ կայունություն է բերելու։ Շարունակական աշխատանքը խաղաղություն է բերելու տարածաշրջանին»,- ասաց Արմեն Գրիգորյանը։

  • Կիսվել: