ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ամեն գնով հանձնարարված ա ինձ «վերցնել». Գևորգ Պետրոսյան

Ամեն գնով հանձնարարված ա ինձ «վերցնել». Գևորգ Պետրոսյան

-Ստորությունը սահման չունի,-իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, համաձայն որոնց՝ ինքն իբրև թե հարվածել է ինչ-որ ուսանողուհու:

Պետրոսյանը, մասնավորապես, նշել է. ՛՛Ուրեմն ինչ-որ անառակներ շրջանառում են լուրեր, թե իբր ես ուսանողուհու եմ հարվածել, ում տարել են հիվանդանոց:

Արա, էս ինչեր եք ձեզ թույլ տալիս, ա՜յ տխմարներ...

Ես մի տարուց ավելի ա, համալսարան չեմ մտել...

Կամ ես ինչի՞ պետք ա ուսանողուհի ծեծեմ...

Ես որ մի աղջկան հարվածեմ, նա մի քանի ամիս խելքի չի գա:

Բա, եթե ըտենց ա, ո՞վ ա էդ աղջիկը, ուր ա, ինչի չի բողոքել, կամ ինչի՞ հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ չի եղել, այ դեբիլներ:

Փաստորեն, ճիշտ են ասում, որ ամեն գնով հանձնարարված ա ինձ «վերցնել»...

Այ ոչնչություններ, ուրիշ բան մտածեք, էս էլ չանցավ...

Լրիվ բռնապետության մեջ ենք...

Ուղղակի ծիծաղելի ա էս ամենը...

Կեցցե՜ Նիկոլի նոր Հայաստանը...՛՛:

Հիշեցնենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, իբրև թե Պետրոսյանը հարվածել է ԵՊՀ աշխատակցուհիներից մեկի աչքին: Նրան տարել են հիվանդանոց:

  • Կիսվել: