ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
ԱՄԷ-ն հայտարարում է, որ Քաթարում թուրքական բանակն ապակայունացնում է տարածաշրջանը

ԱՄԷ-ն հայտարարում է, որ Քաթարում թուրքական բանակն ապակայունացնում է տարածաշրջանը

Քաթարում թուրքական բանակը Պարսից ծոցի տարածաշրջանում ապակայունացնող տարր է, հայտարարել է ԱՄԷ ԱԳՆ Անվար Գարգաշը, հաղորդում է Reuters-ը:

«Թուրքիայի ռազմական ներկայությունն Արաբական ծոցում արտակարգ իրավիճակ է: Այն ուժգնացնում է բեւեռացումը, եւ հաշվի չի առնում պետությունների ինքնիշխանությունն ու ծոցի երկրների ու դրա ժողովուրդների շահերը»-գրել է նախարարը թվիթերյան իր էջում:

Տեղեկատվական գործակալությունը նշում է, որ ԱՄՆ-ը փորձում է միավորել ծոցի երկրներն ընդդեմ Իրանի, որպեսզի լուծի վեճը, որի հետեւանքով Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնն ու Եգիպտոսը խզել են քաղաքական, առեւտրային եւ զբոսաշրջային հարաբերությունները Քաթարի հետ ահաբեկիչներին սատարելու շուրջ մեղադրանքների կապակցությամբ:

Դոհան, որտեղ տեղակայված է տարածաշրջանում ԱՄՆ խոշորագույն ռազմաբազան, հերքում է իր հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ այդ բոյկոտի նպատակն է իր ինքնիշխանությունը ձախողելը:

  • Կիսվել: