ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ալմաթիի հռչակագիրը վավերացվել է 1992 թ. , ճիշտ չէ այն ներկայացնել որպես ՀՀ կամ ԼՂ իրավիճակը վատթարացնող նոր գործոն. Փաշինյան

Ալմաթիի հռչակագիրը վավերացվել է 1992 թ. , ճիշտ չէ այն ներկայացնել որպես ՀՀ կամ ԼՂ իրավիճակը վատթարացնող նոր գործոն. Փաշինյան

Ալմաթիի հռչակագիրը ստորագրվել է 1991 է նախկին ԽՍՀՄ բոլոր երկրների կողմից, բացի մերձբալթյան երկրներից: Այս մասին Հանրային ՀԸ «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հռչակագիրը ՀՀ խորհրդարանի կողմից վավերացվել է 1992 թ. փետրվարին, այսինքն` այդ հռչակագրին հղում անելը, փորձ անելը` այն ներկայացնել որպես նոր գործոն, նոր հանգամանք, որը վատթարացրել է ՀՀ կամ ԼՂ իրավիճակը, այնքան էլ ճիշտ չէ, այն 91-92 թթ-ից եղել և շարունակում է մնալ ՀՀ օրենսդրության անբաժանելի մասը: Մեր գործողությունները, նաև` հետագա, մայիսի 14-ին տարածքների նշումով փոխադարձ տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին Ադրբեջանի հետ պայմանավորվածությունը, որևէ կերպ չեն հակասում ՀՀ 1991 թ. Ալմաթիի հռչակագրի ստորագրման պահին վարած քաղաքականությանը: Եթե մենք վերադառնանք 1991 թ., այդ հռչակագրի ստորագրումից հետո ծանոթանանք Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը` այդ առնչությամբ, կտեսնենք, որ նա ասում է` «ռուսական ինքնավարությունների մոդելը այն է, ինչ մենք ուզում ենք ԼՂ համար»»,- ասաց նա:

Փաշինյանի խոսքով` այդ հռչակագիրը «դեմոնիզացնելը» շատ վտանգավոր է, քանի որ դե յուրե և դե ֆակտո` հետխորհրդային երկրները անկախություն ինչ-որ տեղ ստացել են նաև այդ հռչակագրով:

  • Կիսվել: