ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը «խոչընդոտում է Զանգեզուրի միջանցքի իրականացմանը»

Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը «խոչընդոտում է Զանգեզուրի միջանցքի իրականացմանը»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բեռլին կատարած իր այցի ժամանակ Հայաստանին մեղադրել է ՛՛Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը խոչընդոտելու՛՛ համար, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը:

Նշվում է, որ Բեռլինում Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ Ալիեւը անդրադարձել է Զանգեզուրի միջանցքի հարցին:

՛՛Ընդգծվել է, որ Հայաստանը, խուսափելով եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կատարումից, խոչընդոտում է Զանգեզուրի միջանցքի իրականացմանը՛՛,-մեջբերել է գործակալությունը:

 

  • Կիսվել: