շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ալեն Սիմոնյանը մեծաթիվ պատվիրակությամբ կգործուղվի Մանամա

Ալեն Սիմոնյանը մեծաթիվ պատվիրակությամբ կգործուղվի Մանամա

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած մեծաթիվ պատվիրակությունը մարտի 11-15-ը կգործուղվի Մանամա (Բահրեյնի Թագավորություն)։ Այցի նպատակը՝ Միջխորհրդարանական միության 146-րդ վեհաժողովին մասնակցելն է։

Ուշագրավ է, որ 11 հոգանոց պատվիրակության կազմում ԱԺ նախագահը ընդամենը երկու պատգամավոր է ընդգրկել՝ իր նախկին խորհրդական Հասմիկ Հակոբյանին եւ Ծովինար Վարդանյանին, մնացած ութը իր աշխատակազմից են՝ մամուլի խոսնակը, օպերատորը, աշխատակազմի ղեկավարը, արարողակարգի պետը եւ այլք։

  • Կիսվել: