շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ալեն Սիմոնյանը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմում ընկած զոհերի հիշատակին

Ալեն Սիմոնյանը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմում ընկած զոհերի հիշատակին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակում հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմում ընկած զոհերի հիշատակին։

Ավելի վաղ հայտնել էին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
 
Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի ՌԴ ԴԺ Պետական դումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինին, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին,  ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա  Մատվիենկոյին:
 

  • Կիսվել: