կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ալեն Սիմոնյանը Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին է ներկայացրել ԼՂ հայերի բռնի տեղահանությանը նախորդող իրադարձությունները

Ալեն Սիմոնյանը Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին է ներկայացրել ԼՂ հայերի բռնի տեղահանությանը նախորդող իրադարձությունները

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 29-ին Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանությանը նախորդող իրադարձությունների մանրամասներ՝ թվարկելով անվտանգային խնդիրներն ու ադրբեջանական զինուժի լայնածավալ հարձակման հետևանքները: Ուկրաինացի գործընկերը կարևորել է երկկողմ հանդիպումը՝ պատրաստակամություն հայտնելով նաև բազմակողմ հարթակներում համագործակցության շուրջ:

Քննարկվել են միջխորհրդարանական կապերի զարգացման հեռանկարները: Երկուստեք կարևորվել է խորհրդարանների դերը միջազգային հարաբերություններում՝ ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության լայն հնարավորությունները: Կողմերն առաջնահերթություն են դիտարկել տարածաշրջանում խաղաղության հաստատման և անվտանգային խնդիրների լուծման հրատապությունը:

  • Կիսվել: