ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի հետ

Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի հետ

Հոկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է  ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ: Հանդիպմանը նախորդել է ակադեմիայի ռեկտոր Ալեքսանդր  Յակովենկոյի հետ առանձնազրույցը:

Հանդիպումը մեկնարկել է Ալեն Սիմոնյանի՝ հետհեղափոխական Հայաստանին նվիրված  ելույթով: Ելույթին հաջորդել է հարցուպատասխանը: Քննարկման առանցքում է եղել հետհեղափոխական Հայաստանի ժողովրդավարական քաղաքականությունը, անդրադարձ է կատարվել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին:

Կարծիքներ են հնչել տարածաշրջանի անվտանգային  հարցերի շուրջ, ինչպես նաև քննարկվել են Հայաստանի տնտեսությանն առնչվող առանձնահատկություններ: Ուսանողները հարցեր են ուղղել հայ-ռուսական հարաբերությունների առաջնահերթություններից, հետպատերազմյան Արցախի ներկա վիճակից, հետաքրքրվել են նաև հայաստանյան իրականությանն առնվող այլ հարցերով: ՀՀ ԱԺ նախագահը հնչեցված հարցերին տվել է սպառիչ պատասխաններ:

  • Կիսվել: