երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ալեն Սիմոնյանի պատասխանը հարցին՝ Արցախը Ադրբեջանի ամբողջականության մաս համարո՞ւմ է, թե՝ ոչ

Ալեն Սիմոնյանի պատասխանը հարցին՝ Արցախը Ադրբեջանի ամբողջականության մաս համարո՞ւմ է, թե՝ ոչ

Ես իրավունք չունեմ այդ հարցին բարձրաձայն պատասխանել: Այս մասին ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով օգատերերից մեկի հարցին՝ Արցախը Ադրբեջանի ամբողջականության մաս համարո՞ւմ է, թե ոչ։

«Ես իրավունք չունեմ այդ հարցին բարձրաձայն պատասխանել, որովհետև մենք բանակցությունների մեջ ենք ու բանակցությունների մեջ ենք մտնում, ու ԱԺ նախագահի կողմից կոնկրետ դիրքորոշում դնելն ու գնալ բանակցությունների կարող է ազդեցություն ունենալ բանակցությունների բուն բովանդակության վրա», - նշեց ԱԺ նախագահը:

  • Կիսվել: