երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը հորդանանցի խորհրդարանականներն ընդգծել են ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը

Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը հորդանանցի խորհրդարանականներն ընդգծել են ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը

Ապրիլի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության Սենատի Հորդանան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Խալդուն Հինայի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` Ալեն Սիմոնյանը կարեւորել է երկու երկրների միջեւ բազմաբեւեռ գործակցությունը եւ հույս հայտնել, որ հյուրերի այցը կնպաստի հետագա համատեղ ծրագրերի կյանքի կոչմանը:

Կողմերը փաստել են Հայաստանի եւ Հորդանանի միջեւ համագործակցության զարգացման անհրաժեշտությունը` շեշտադրելով պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությունը:

Անդրադառնալով տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատելու Հայաստանի պատրաստակամությանը` Ազգային ժողովի նախագահը մանրամասներ է ներկայացրել Արցախի դեմ ադրբեջանաթուրքական տանդեմի սանձազերծած պատերազմից հետո ստեղծված իրավիճակից:

Հորդանանցի խորհրդարանականներն ընդգծել են ղարաբաղյան հակամարտությունը դիվանագիտական եւ խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը:

Հանդիպմանը քննարկվել են խորհրդարանների միջեւ գործընկերության հեռանկարները:

  • Կիսվել: