հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱԻՆ համակարգում գրանցվել է 35 վարակակիր, որոնցից 20-ն արդեն բուժվել են

ԱԻՆ համակարգում գրանցվել է 35 վարակակիր, որոնցից 20-ն արդեն բուժվել են

Կրկնապատկվել է ԱԻՆ բժիշկների թիվը, որոնց խորհրդատվությունից օգտվելու համար քաղաքացիները կարող են կրկին զանգել 911: Այդ մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Նա նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում ԱԻՆ 911 ծառայության կողմից սպասարկվել է միայն կորոնավիրուսով պայմանավորված 2264 ահազանգ: Նախարարն ասաց, որ ԱԻՆ հոգեբանական ծառայությունն անցել է հեռավար աշխատանքի, ուստի քաղաքացիները կարող են աջակցություն ստանալ տեսակապի միջոցով՝ զանգելով 911: 

ԱԻՆ 34 աշխատակիցներ ներգրավված են պարետատան աշխատանքներին, երկու օրից նրանց թիվը կկրկնապատկվի: ԱԻՆ աշխատակիցները ներգրավված են նաև մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիների վերահսկողության աշխատանքներում: 

20 հաշվարկ զբաղվում է կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված ազդարարման աշխատանքներով հանրապետության բոլոր մարզերում: ԱԻՆ աշխատակիցները, ըստ նախարարի, 47 հազար վարակազերծման աշխատանքներ են կատարել, օրը՝ մոտ 1000 վարակազերծում: 

Ֆ.Ցոլակյանը նշեց, որ ԱԻՆ համակարգում գրանցվել է 35 վարակակիր, որոնցից 20-ն արդեն բուժվել են և վերադարձել շարք, 15-ը շարունակում են բուժումը, 82 աշխատակից ինքնամեկուսացված է:  

  • Կիսվել: