երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ղեկավարների հանդիպումը տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ մենք լավ հիմքեր կնախապատրաստենք․ Մնացականյան

Ղեկավարների հանդիպումը տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ մենք լավ հիմքեր կնախապատրաստենք․ Մնացականյան

Ես չեմ կարող համաձայնել այն կարծիքի հետ, որ այն չի աշխատում։ Այս մասին «France 24» լրատվամիջոցին տված հարցազարույցում ասել է ԱԳ  նախարար Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահությանը։

Հարցին՝ ինչու չվերանայել բանակցային ձևաչափը և անել որևէ այլ բան, ԱԳՆ ղեկավարը նշեց․

«Ես չեմ կարող համաձայնել այն կարծիքի հետ, որ այն չի աշխատում: Այն գործել է շատ արդյունավետ, և ունի շատ ամուր հիմքեր, շատ ամուր հարթակ, որտեղ բոլոր երեք երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը, աշխատում են շատ ներգրավված կերպով: Նրանք շարունակում են մեծ ներդրում ունենալ խաղաղ գործընթացում: Ես այն համարում եմ շատ դրական դերակատարություն և չեմ տեսնում որևէ պատճառ, թե ինչու այն պետք է փոխվի»:

Դիտարկմանը, արդյոք կարծում է, որ երկու երկրների առաջնորդների հանդիպումը վճռական դեր կխաղա՞ լարվածության թուլացման և փակուղուց դուրս գալու հարցում, Մնացականյանը պատասխանեց․

«Մենք հանձնառու ենք օգտագործելու յուրաքանչյուր միջոց խաղաղ գործընթացն առաջ մղելու համար: Ղեկավարների միջև հանդիպումները գործընթացի մաս է, դրանք եղել են նախկինում. և կարծում եմ՝ վերստին կլինեն: Սակայն այս հանդիպումները պետք է զգուշորեն նախապատրաստվեն, քանի որ մենք իրապես ձգտում ենք ստեղծելու առաջընթացի լավ հիմքեր: 

Այսպիսով, կա արտգործնախարարների անմիջական ներգրավվածություն, ովքեր բանակցում են, և արտգործնախարարներն են նախապատրաստում իրենց առաջնորդների աշխատանքը: Մենք կշարունակենք աշխատել  բանակցություններում արդյունքի հասնելու համար։ Ղեկավարների հանդիպումը տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ մենք լավ հիմքեր կնախապատրաստենք նմանօրինակ հանդիպման համար, որպեսզի բանակցություններում առաջընթաց գրանցվի»։ 

Կարդացեք նաև՝ 

Մենք աշխատում ենք փոխզիջման վրա հիմնված լուծման ուղղությամբ և շարունակելու ենք ջանքեր ներդնել խաղաղ կարգավորման համար․ Զոհրաբ Մնացականյան

Կոչ եմ անում Ադրբեջանին գալ բանականության դաշտ, ընդունել առաջարկները, և աշխատել հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ․ ԱԳ նախարար

Թուրքիան որևէ դերակատարում չունի՝ խաղաղ կարգավորումը վերաբերում է Հայաստանին, Արցախին և Ադրբեջանին․ ԱԳՆ ղեկավար

 

  • Կիսվել: