ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքիան որևէ դերակատարում չունի՝ խաղաղ կարգավորումը վերաբերում է Հայաստանին, Արցախին և Ադրբեջանին․ ԱԳՆ ղեկավար

Թուրքիան որևէ դերակատարում չունի՝ խաղաղ կարգավորումը վերաբերում է Հայաստանին, Արցախին և Ադրբեջանին․ ԱԳՆ ղեկավար

Խաղաղ կարգավորումը վերաբերում է Հայաստանին, Արցախին և Ադրբեջանին, և Արցախի հետ միասին մենք շատ կառուցողական ձևով կշարունակենք սերտ համագործակցել Ադրբեջանի հետ լուծում գտնելու ուղղությամբ: Այս մասին «France 24» լրատվամիջոցին տված հարցազարույցում ասել է ԱԳ  նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Անդրադառնալով հարցին, արդյոք կա մտահոգություն, որ Թուրքիան  կարող է ավելի անմիջական դեր խաղալ Ադրբեջանի հետ հակամարտության հարցում, ներառյալ ռազմական ճանապարհով։ Սա մտահոգություն է, թե՞ նրանք պարզապես հայտարարում են իրենց աջակցության մասին, նախարարը նշեց․

«Այս հարցում Թուրքիան որևէ դերակատարում չունի: Խաղաղ կարգավորումը վերաբերում է Հայաստանին, Արցախին և Ադրբեջանին, և Արցախի հետ միասին մենք շատ կառուցողական ձևով կշարունակենք սերտ համագործակցել Ադրբեջանի հետ լուծում գտնելու ուղղությամբ: Մենք պետք է աշխատենք հրադադարի կայուն ամրապնդման ուղղությամբ, մենք պետք է Ադրբեջանից լսենք ուժի սպառնալիքի կամ ուժի կիրառման մերժում: Մենք պետք է աշխատենք այնպիսի միջավայրի վրա, որը նպաստում է բանակցություններում առաջընթացին: 

Մենք պետք է աշխատենք պարտավորությունների այնպիսի հավասարակշռության ուղղությամբ, որը կնպաստի համաչափ փոխզիջման հասնելուն, պետք է լինի փոխզիջման վրա հիմնված լուծում, որին Ադրբեջանի առավելապաշտական կեցվածքը չի նպաստում: Ուստի, մենք շարունակելու ենք այդ ուղղությամբ աշխատել միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում: Մենք բարձր ենք գնահատում համանախագահների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դերը, և նրանց շատ կայուն ներդրումը, հանձնառությունն ու ներգրավվածությունը: Այս ձևաչափի շրջանակներում մենք կշարունակենք աշխատել խաղաղության ուղղությամբ»։

Խոսելով, մասնավորապես, Թուրքիայի՝  հակամարտությունում հնարավոր ավելի ուղղակի միջամտության վերաբերյալ, ՄՆացականյանը հավելեց․

«Ակնհայտորեն մենք անտարբեր չենք կարող լինել, քանի որ դա կարող է լինել միայն անկայունության դեր, և, իհարկե, մենք չենք կարող անտարբերությամբ  վերաբերել դրան. դա, անշուշտ, անհանգստության տեղիք է տալիս»։ 

Կարդացեք նաև՝ 

Մենք աշխատում ենք փոխզիջման վրա հիմնված լուծման ուղղությամբ և շարունակելու ենք ջանքեր ներդնել խաղաղ կարգավորման համար․ Զոհրաբ Մնացականյան

Կոչ եմ անում Ադրբեջանին գալ բանականության դաշտ, ընդունել առաջարկները, և աշխատել հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ․ ԱԳ նախարար

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: