Որոշ շրջանակներ ցանկանում են վնասել ադրբեջանաիրանական հարաբերությունները. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բաքվում Իրանի նորանշանակ դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուի հավատարմագրերը։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահը մտահոգություն է հայտնել, որ որոշ շրջանակներ ապատեղեկություն են տարածում՝ ցանկանալով վնասել ադրբեջանաիրանական հարաբերությունները։
«Ադրբեջանն առաջին երկրներից էր, որ արտահայտեց իր դիրքորոշումը Իրանի և Իսրայելի միջև հակամարտության վերաբերյալ: Մենք դատապարտում ենք ցանկացած էսկալացիա ու ևս մեկ անգամ ցավակցություն հայտնում Իրանում խաղաղ բնակչության շրջանում զոհերի
կապակցությամբ»,-ասել է Ալիևը։
Իր հերթին Դեմիրչիլուն ընդգծել է, որ Իրանի բարձրագույն ղեկավարությունը նույնպես հատուկ ուշադրություն է դարձնում Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմանը։