Արտակ Բեգլարյանը հորդորել է մասնակցել ի պաշտպանություն Միքայել Սրբազանի կազմակերպված ակցիաներին
Այս օրերին հնարավորինս բազմամարդ հանրային աջակցությունը խիստ կարևոր է Միքայել Սրբազանի, մնացած քաղբանտարկյալների ու Եկեղեցու պաշտպանության համար: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
Նա իր բոլոր ընկերներին հորդորել է ակտիվ ազգային ու քաղաքացիական դիրքորոշում ցուցաբերել հանրային ակցիաներին մասնակցությամբ:
՛՛Վաղը Երևան վերադառնալուն պես ես էլ կմիանամ այդ ակցիաներին՛՛,-նշել է Բեգլարյանը: