Մ15 ԵԱ․ Հունահռոմեական ոճի չորս ըմբիշներ դուրս են եկել եզրափակիչ
Մ15 ԵԱ. Հունահռոմեական ոճի ըմբիշներ 41 կգ քաշային Վահան Գրիգորյանը, 48 կգ Նարեկ Ալեյանը, 62 կգ Պավել Նազարյանը, 68 կգ Արամ Սարգսյանը դուրս են եկել եզրափակիչ։ Այս մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։
38 կգ Վարդան Մելքոնյանը և 52 կգ Գեղամ Եղիազարյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար։ 41 կգ Կարապետ Հովհաննիսյանը, 44 կգ Վարդան Սահակյանը և 68 կգ Հայկ Կարապետյանը սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն։