ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱԳ նախարարը՝ Ադրբեջանի կողմից որոնողական աշխատանքներն արգելելու մասին

ԱԳ նախարարը՝ Ադրբեջանի կողմից որոնողական աշխատանքներն արգելելու մասին

Դա բացատրվում է եղանակային վատ պայմաններով և վստահ եմ, որ մոտ օրերս, եղանակի բարելավման պայմաններում աշխատանքները կվերսկսվեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է  Ադրբեջանն արգելել դիերի որոնողական աշխատանքների իրականացումը։

Անդրադառնալով նաև Սերժ Սարգսյանի՝ օրերս արած հայտարարությանը և 2018 թվականին Արցախյան հարցը լուծելու հեռանկարների և հնարավորությունների մասին՝ ասաց.

«Տարբեր ժամանակներում եղել են այսպիսի հույսի շրջաններ, երբ բոլորիս, այդ թվում՝ համանախագահներին թվացել է, որ կողմերը շատ մոտ են համաձայնության գալուն և բանակցային եղանակով հարցը լուծելուն: Մեղքը, կարծում եմ, ո՛չ համանախագահներինն է, ո՛չ Հայաստանինը: Շատ անգամ, ինչպես օրինակ, Կազանի բանակցությունների ժամանակ, Ադրբեջանը վերջին պահին առաջ է եկել նոր նախապայմաններով, ինչը վկայակոչում է, որ Ադրբեջանը պատրաստ չէր խաղաղ եղանակով լուծել հարցը»:

Պատասխանելով իր հնարավոր հրաժարականի մասին տարածված լուրերին, Արա Այվազյանն ասաց․

"Ինչպես տեսնում եք, ես շարունակում եմ աշխատել ակտիվ ռեժիմով, խնդրում եմ այլ հարցեր տվեք":

  • Կիսվել: