հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ադրբեջանը ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում հերթական պահանջն է ներկայացրել Հայաստանին

Ադրբեջանը ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում հերթական պահանջն է ներկայացրել Հայաստանին

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր կայացած լսումների ժամանակ ադրբեջանական կողմի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը պահանջել է, որ «Երևանն անհրաժեշտ միջոցներ ընդունի, որպեսզի Ադրբեջանը հնարավորություն ստանա արագ, անվտանգ և արդյունավետ ականազերծման աշխատանքներ իրականացնի իր տարածքում, փոխանցում է TASS-ը»։

Ադրբեջանցի ներկայացուցչի խոսքով՝ «ատյանը պետք է պարտավորեցնի Հայաստանին նման միջոցներ ընդունել»:

«Դա պետք է արվի այդ թվում նաև տեղադրված ականների բնութագրերի և տեղադիրքի մասին ամբողջական և ճշգրիտ տեղեկության տրամադրմամբ»,- ասել է Մամեդովը՝ ընթերցելով վերջնական պահանջը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: