կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ադրբեջանը ՀՀ-ն զավթելու նոր քայլեր է մշակում. նախագահն իր երկրի տարածքը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում․ Թաթոյան

Ադրբեջանը ՀՀ-ն զավթելու նոր քայլեր է մշակում. նախագահն իր երկրի տարածքը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում․ Թաթոյան

Չպետք է մոռանալ, որ ադրբեջանական զինված ուժերն օկուպացրել են Հայաստանի Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի տարածքներ: Օկուպացված են նաև Տավուշում ՀՀ տարածքներ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

Նա նաեւ նշել է. «Ադրբեջանական զինված ծառայողները հրաժարվում են դուրս գալ այդ տարածքներից։ Ավելին, Հայաստանը զավթելու նոր քայլեր են մշակվում. Ադրբեջանի նախագահն իր երկրի տարածքի իրական չափը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում: Ուստի, անվտանգության այսօրվա մարտահրավերները պետք է դիտարկել ինչպես լայն կոնտեքստում, այնպես էլ ամբողջ համակարգի ներսում` բոլոր դետալներով կապի մեջ»:

  • Կիսվել: