հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ադրբեջանը չի կատարում միջազգային պարտավորությունները.ԵԽ պատգամավորը մտահոգված է հայ գերիների հարցով

Ադրբեջանը չի կատարում միջազգային պարտավորությունները.ԵԽ պատգամավորը մտահոգված է հայ գերիների հարցով

Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը մտահոգ է, որ Ադրբեջանը չի կատարում միջազգային պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները՝ դեռևս ամբողջությամբ չվերադարձնելով հայ ռազմագերիներին, կարծում է, որ իր երկիրը՝ Գերմանիան կարող է աջակցել ՄԱԿ-ի ջանքերին՝ ստիպելու Ադրբեջանին կատարել իր միջազգային պարտավորությունները: ԵԽ պատգամավորը այս մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

-Պարոն Լարս Պատրիկ Բերգ, Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության կետերից մեկը վերաբերում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակմանը, բայց Ադրբեջանը խանգարում է այս գործընթացին: Ադրբեջանն արդեն վերադարձրել է ավելի քան 40 հայ գերի, Հայաստանը ևս ռազմագերիների է վերադարձել Ադրբեջանին, բայց գործընթացը դեռ չի ավարտվել: Չնայած Հայաստանի և Ռուսաստանի համատեղ ջանքերին, Ադրբեջանում դեռ կան հայ գերիներ: Ադրբեջանը կա՛մ հետաձգում է, կա՛մ չի կատարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները: Նախ, ի՞նչ կարծիք ունեք Ադրբեջանի այս պահվածքի վերաբերյալ:

 

-Ցավալի է, որ Ադրբեջանը նախընտրեց չկատարել միջազգային պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները: Իմ տեղեկությամբ՝ այդ խնդիրը ՄԱԿ-ին արդեն ներկայացվել է, և Ադրբեջանը պետք է հրաժարվի համաձայնությունները խախտելուց: Ռազմագերիները պաշտպանված իրավունքներ ունեն, և Ադրբեջանի՝ այդ գերիներին այլ անվանում տալու փորձերը (ներկայացնում են որպես ահաբեկիչ, հանցագործ-խմբ.) պարզապես ցույց են տալիս այդ երկրի չարամտությունը:

-Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կարող է անել Եվրախորհրդարանը ՝ աջակցելու Ադրբեջանից հայ գերիների անհապաղ վերադարձին: Ի՞նչ դեր կարող եք խաղալ Դուք և Եվրախորհրդարանի մյուս պատգամավորները:

-Եվրախորհրդարանը ներկայումս, հավանաբար, սահմանափակ դեր ունի: Կարելի է որոշակի ճնշում գործադրել, հատկապես միջխորհրդարանական խմբերի միջոցով, բայց իրականում կարծում եմ, որ ՄԱԿ-ն է ճիշտ հարթակը՝ այս հարցի քննարկման համար:

-Իսկ Ձեր երկրում՝ Գերմանիայում  ի՞նչ կարծիք ունեն այս հարցի վերաբերյալ: Հայ  ընդդիմադիր որոշ գործիչներ կարծում են, որ բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից, շատ այլ երկրներ նույնպես պետք է իրենց հայտարարություններով ջանքեր գործադրեն ՝ ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա ՝ ռազմագերիներին վերադարձնելու համար: Ի՞նչ դեր կարող է ունենալ Գերմանիան:

-Գերմանիան ակնհայտորեն մեծ կարեկցանք է տածում՝ ռազմագերիների ծանր վիճակի և Արցախ վրա Ադրբեջանի կողմից անհիմն հարձակման հարցերի առնչությամբ: Գերմանիան կարող է դեր ունենալ՝ աջակցելով ՄԱԿ-ի ջանքերին` ստիպելու Ադրբեջանին կատարել իր միջազգային պարտավորությունները,և կարող է նույնն անել Եվրամիության շրջանակներում, չնայած դա սահմանափակ ազդեցություն կունենա:

-Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին պատերազմից հետո Արցախի անկախության ճանաչումը կրկին օրակարգային հարց է դարձելԴուք կպնդե՞ք, որ Գերմանիան ճանաչի Արցախի անկախությունը:

-Ես համակրանքով եմ վերաբերվում Արցախի անկախության պահանջի վերաբերյալ, բայց վստահ չեմ, որ այժմ ճիշտ ժամանակն է այս օրակարգն առաջ տանելու համար: Առաջնայինը պետք է լինի ռազմագերիների ազատումը, և բանակցությունները, որոնք կերաշխավորեն, որ Ադրբեջանը (և Թուրքիան) հավատարիմ կմնա համաձայնություններին: Այդ ժամանակ մենք կարող ենք մտնել Արցախի ապագա կարգավիճակի մանրամասների մեջ:

 

-Պատերազմի ընթացքում Ադրբեջանը բազմաթիվ ռազմական հանցագործություններ է կատարելօգտագործել է արգելված ֆոսֆորային զենքթիրախավորել է խաղաղ բնակչությանըքաղաքացիական օբյեկտներին, և մինչ այժմ չի ստացել համարժեք պատասխան միջազգային հանրության կողմիցԻ՞նչ կարծիք ունեք այս կապակցությամբԻնչպե՞ս պետք է միջազգային մակարդակում Ադրբեջանը իրավական առումով պատժվի:

-Ինչքան գիտեմ՝ այդ հանցագործությունները հետաքննվում են:

-Արցախի կարգավիճակի հարցը դեռ լուծված չէ, այն պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, բայց Ադրբեջանը հակված չէ գնալ դրան: Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի քաղաքական այս պահվածքը: Ի՞նչ կարծիք ունեք Արցախի կարգավիճակի հարցի վերաբերյալ:

-Կարծում եմ, որ Մինսկի խումբը որոշ ժամանակ պայքարում էր գործնական լուծումներ գտնելու համար, և Ադրբեջանի համառ դիրքորոշումը չի հեշտացրել այդ գործերը: Հուսով եմ, որ Ադրբեջանը կգիտակցի ողջամտորեն վարվելու արժեքը, և Արցախի ժողովուրդը կկարողանա ինքն ընտրել իր ապագան: Նախորդ փորձի հիման վրա ստիպված եմ ասել, որ դա կարող է տեղի ունենալ ոչ շուտ:

  • Կիսվել: