երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ադրբեջանը չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի նոր առաջարկներին

Ադրբեջանը չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի նոր առաջարկներին

Ադրբեջանական կողմը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին:
 
«Իմ տեղեկություններով` մինչ այս պահը Ադրբեջանը դեռևս չի արձագանքել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
 
Հարցին` առաջիկայում միջնորդ կողմերից առաջարկա կա՞ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման` նա ասաց, թե  այս պահին որևէ հստակ  պայմանավորվածություն չկա:
 
Հիշեցնենք` օգոստոսի  24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմին են փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի  նոր առաջարկները:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: