երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
«Ադրբեջանը ցեղասպանում է». Տորոնտոյում ի աջակցություն Արցախի ակցիա է անցկացվել

«Ադրբեջանը ցեղասպանում է». Տորոնտոյում ի աջակցություն Արցախի ակցիա է անցկացվել

Կանադայի Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքում ի աջակցություն Արցախի իրազեկման ակցիա է անցկացվել։ Այս մասին տեղեկանում ենք Տորոնտոյում բնակվող լուսանկարիչ Իշխան Ղազարյանի ֆեյսբուքյան էջից։
 
Հարյուրավոր մարդիկ քայլերթով անցել են քաղաքի տարբեր փողոցներով և տեղի բնակիչներին իրազեկել Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին։
Շատերը փողոց են դուրս եկել իրենց ընտանիքների, անգամ երեխաների հետ։
 
Ակցիայի շնորհիվ Տորոնտոյի փողոցներում Արցախի տասնյակ դրոշներ են ծածանվել։ Քաղաքացիները երթի են դուրս եկել պաստառներով` «Եթե Ադրբեջանը դադարեցնի պատերազմել, խաղաղություն կլինի, իսկ եթե Արցախը դադարի կռվել, ցեղասպանություն կլինի», «Ադրբեջանը ցեղասպանում է», «SOS Արցախ», «Մարդասիրական օգնություն ուղարկեք Արցախ», «Արթնացի՛ր, Կանադա. Արցախում ցեղասպանություն է»։

  • Կիսվել: