չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Ադրբեջանը անմարդկային վերաբերմունքի է ենթարկում հայ գերիներին․ Մարուքյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Ադրբեջանը անմարդկային վերաբերմունքի է ենթարկում հայ գերիներին․ Մարուքյանի ելույթը ԵԽԽՎ-ում

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԵԽԽՎ-ում իր ելույթի առնչությամբ, մասնվորապես, նշելով․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Քիչ առաջ ԵԽԽՎ Իրավական հարցերի և Մարդու իրավունքների հանձնաժողովում ՄԻԵԴ որոշումների կատարման հարցի վերաբերյալ քննարկմանը ելույթ եմ ունեցել հետևյալ հարցի առնչությամբ.


Ադրբեջանական զինված ագրեսիան ընդդեմ Արցախի շարունակվում է մինչ այս պահը։ 

Կան գերիներ՝ երկու կողմից էլ, սակայն այն ընթացքում, երբ հայկական կողմը տրամադրում է բժշկական օգնություն ադրբեջանական գերիներին, գերեվարված սիրիացի վարձկաններին, Ադրբեջանը միջազգային կոնվենցիներով արգելված անմարդկային վերաբերմունքի է արժանացնում հայ գերիներին, որի ապացույցները ներկայացված են միջազգային հանրությանը: 

Հայաստանի դիմումի հիման վրա՝ ՄԻԵԴ-ն ադրբեջանական կողմից պահանջել է տեղեկատվություն տրամադրել 8 հայ գերիների վերաբերյալ, սակայն այս պահանջը դեռևս չի կատարվել։
Եզրափակելով խոսքս՝ բոլոր պատվիրակներին կոչ եմ արել չլռել, Ադրբեջանի պատվիրակներից պահանջել եմ գերիների նկատմամբ ցուցաբերել համապատասխան հարգանք և կատարել Եվրոպական դատարանի որոշումն ու փոխանցել հայկական կողմի գերիների վերաբերյալ տեղեկատվությունը Եվրոպական դատարան»։

  • Կիսվել: