կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Ադրբեջանին այլևս չի մտահոգում սեփական միջազգային հեղինակությունը. պատգամավոր

Ադրբեջանին այլևս չի մտահոգում սեփական միջազգային հեղինակությունը. պատգամավոր

Ադրբեջանին այլևս չի մտահոգում սեփական միջազգային հեղինակությունը. դաշնակցել է տեռորիստների հետ, հրթիռակոծում է եկեղեցիները, հարվածում է քաղաքացիական անձանց և լրագրողներին, օգտագործում է արգելված զենքեր խաղաղ բնակչության դեմ, սեփական որոշումների կայացումը հանձնել է Թուրքիային։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ իմքայլական պատգամավոր Հայկ Կոնջորյանը:

Նա նշել է. ՛՛Փաստացի, Ադրբեջան պետություն՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, կարծես թե չկա։ Ադրբեջանը, ավելի ճիշտ՝ Ալիևը, խաղասեղանին է դրել ամեն ինչ։ Ուրեմն, մենք պետք է պատրաստ լինենք ամեն֊ամեն ինչի, լարենք մեր բոլոր֊բոլոր ուժերը, ուս֊ուսի, գլուխ֊գլխի տված մենք պետք է ծնկի բերենք այս ահաբեկիչ բարբարոսական ոհմակին՝ առանց թերագնահատելու դրան։ Թշնամին նենգ է և ամեն ինչի պատրաստ։ Բայց մենք միասնական ենք և ուժեղ, ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՎ ՈՒԺԵՂ։ Եվ մենք #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ՛՛:

 
 
 
 

  • Կիսվել: