շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ադրբեջանի կողմից  82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ է արձակվել Չինարիի  ուղղությամբ․ ՊՆ խոսնակ

Ադրբեջանի կողմից 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ է արձակվել Չինարիի ուղղությամբ․ ՊՆ խոսնակ

Ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշատ Ստեփանյանը;

«Տուժածներ չկան, վնասվել է բնակելի տներից մեկի տանիքը»,- ասվում է նրա գրառման մեջ։

 Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ գործողությունները։

Նշենք, որ հուլիսի 10-ին Հայաստանի անվտանգության խորհուրդը հրապարակել էր ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը, որի մեջ նշվում էր, որ «Թուրքիան կդադարի անվտանգության սպառնալիք լինել ՀՀ համար, երբ վերանայի Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ իր ոչ բարիդրացիական քաղաքականությունը»:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի փոխանցմամբ հայական կողմն ունի 5 վիրավոր, որոնց կյանքին, բարեբախտաբար վտանգ չի սպառնում։

 

  • Կիսվել: