Չինարիում ամուսինների մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ՝ սպանության հատկանիշներով
Չինարի գյուղում 55-ամյա և 49-ամյա ամուսինների մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներով։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Քննչական կոմիտեից։
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ»,-նշել են ՔԿ-ից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 14-ին՝ ժամը 9։47-ին, ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Այգեձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Չինարի գյուղի 55-ամյա և 49-ամյա բնակիչ ամուսինները տանը հանկարծամահ են եղել։ Այդ մասին հայտնել էին ՆԳՆ–ից։
Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել:
Նախնական տվյալներով՝ ամուսնինները մահացել են խոհանոցում եղած մարինացված վարունգի թթվից: