երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Ադրբեջանցիների հետ սեղան չենք նստի». ընդդիմությունը «Եվրանեսթի» պաշտոնական ընթրիքին չի մասնակցի

«Ադրբեջանցիների հետ սեղան չենք նստի». ընդդիմությունը «Եվրանեսթի» պաշտոնական ընթրիքին չի մասնակցի

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Երևան ժամանած պատվիրակներին այսօր ու վաղը պաշտոնական ընթրիք կմատուցվի: ArmLur.am-ի տեղեկություններով հայաստանյան պատվիրակության ընդդիմադիր անդամները բոյկոտելու ու չեն մասնակցելու ընթրիքին:

Լուրը մեզ հետ զրույցում հաստատեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն՝ ասելով. «Ադրբեջանցիների հետ սեղան չենք նստի»:

Նշենք, որ «Եվրանեսթի» շրջանակներում Հայաստան են եկել երկու ադրբեջանցի:

  • Կիսվել: