հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ադրբեջանական պնդումները, թե Արցախում խոցված ոստիկանական մեքենան ՀՀ-ից զենք է տեղափոխել` կեղծ են, Լաչինի միջանցքը արդեն երկու ամիս է փակ է հայկական կողմի մեքենաների համար. Չախոյան

Ադրբեջանական պնդումները, թե Արցախում խոցված ոստիկանական մեքենան ՀՀ-ից զենք է տեղափոխել` կեղծ են, Լաչինի միջանցքը արդեն երկու ամիս է փակ է հայկական կողմի մեքենաների համար. Չախոյան

Ադրբեջանական կողմը չունի և չի կարող ներկայացնել գեթ մեկ ապացույց, թե ոստիկանական մեքենայում զենք կար, կամ պատրաստվում էին զենք տեղափոխել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։

Նա, մասնավորապես, նշել է․

«Իսկ Ալիևին Լեռնային Ղարաբաղը պետք է առանց այնտեղ ապրող հայերի, այսօր ադրբեջանական կողմի իրականացրած դիվերսիան դրա վառ ապացույցներից մեկն է։ Նույն Ալիևը բազմիցս հայտարարել է, թե պատրաստ են խոսալ ԼՂ-ում ծնված հայերի հետ, բայց ադրբեջանական կողմի իրականացրած դիվերսիայի արդյունքում այսօր սպանվել են 3 ոստիկաններ, որոնք ծնվել և ապրում էին ԼՂ-ում։ Միթե՞ այսպես է Ալիևը պատասրաստվում խոսալ ԼՂ հայերի հետ։

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի այն կեղծ պնդումներին, թե մեքենայով զենք էին պատրաստվում տեղափոխել ՀՀ-ից, ապա նախ՝

1) Ոստիկանների մեքենան դուրս էր եկել Ստեփանակերտից, հետևաբար չէր կարող զենք տեղափոխել ՀՀ-ից։

2) Մոտ 3 ամիս է, ինչ Լաչինի միջանցքը փակ է քաղաքացիական անձանց համար, ավելորդ է անգամ խոսել, թե զենք տեղափոխող ինչ-որ մեքենա կարող էր անցնել այդ միջանցքով։

3) Հրապարակված տեսանյութերն ու կադրերը հստակ վկայում են այն մասին, որ ադրբեջանական կողմը դիվերսիա է իրականացրել։ Ոստիկանական մեքենայի վրա արձակված հրազենային հետքեր վկայում են, որ ա ) չի եղել նախազգուշական կրակոց, եղել է ոստիկաններին սպանելու հստակ, գիտակցած միտում բ ) մեքենայի աջ կողմում հրազենային վնասվածքները և հրապարակված տեսանյութը վկայում են, որ կրակը չի արձակվել մեքենայի ձախ կողմում տեղակայված ադրբեջանական դիրքերից, այլ եղել է դիվերսիա»։

  • Կիսվել: