Արտակարգ դրություն ընթացքում չի կարող բռնագանձում անել․ Ռուսատամ Բադասյան
Առաջարկվում է արտակարգ դրության ընթացքում սահմանափակել հարկադիր կատարումն ապահովող ծառայության լիազորությունը, որ վերջինս հնարավորություն ունենա արգելանք չդնել կամ բռնագանձում չտարածել այն դրամական միջոցների վրա, որոնք տրամադրվել են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից այլ ֆիզիկական անձանց կորոնավիրուսի հետեւանքով սոցիալական խնդիրների առաջացումը կանխարգելելու կամ կորոնավիրուսի հետեւանքները չեզոքացնելու համար: Այս մասին այսօր կառավարության հունիսի -ի արտահերթ նիսի ընթացքում ասաց ԱԴ նախարար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով արտակարգ դրույան ժամկետի երկարացման մասին հիմքերը և առաջարկվող փոփխությունները։
«Ունենք նման դեպքեր, երբ իրավաբանական անձինք որոշակի սոցիալական աջակցություն են տալիս որոշակի խմբերի, եւ քանի որ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն արդեն արգելանքներ էր դրել կատարողական վարույթի շրջանակներում, նշված սոցիալական աջակցությունը չի ծառայում իր նպատակին, դրա համար այս փոփոխությունն ենք առաջարկել:
Բացի այդ հանվել է համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների ցանկ սահմանելու իմպերատիվ պահանջը՝ դա թողնելով ըստ իրավիճակի առողջապահության նախարարի կողմից սահմանելուն»,- տեղեկացրեց նախարարը։
Նա նշեց նաև, որ ևս մեկ փոփոխություն է արվել, մասնավորապես, եթե հիմա պարետի որոշմամբ պետք է սահմանվեն այն տարածքները, որտեղ արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, հիմա առաջարկվում է հստակեցնել, որ այդ արգելքը տարածվում է ՀՀ ողջ տարածքում, իսկ պարետը կարող է այս արգելքից բացառություններ նախատեսել:


