ԱԱԾ տնօրենը՝ հրաժարականի դիմում ներկայացնելու մասին
Ազատման դիմում չի եղել, եթե լիներ, ես այստեղ չէի լինի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով օրեր առաջ տարածված լուրերին՝ թե նա հրաժարականի դիմում է ներկայացրել:
Հարցին, թե ինչպես են աշխատում ԱԱԾ տնօրենի տեղակալ Արգիշտի Քյարամյանի հետ, Մարտիրոսյանը ասել է՝ շատ լավ.
«Նա չի եղել կառույցում, սակայն պրոֆեսիոնալ է և երկար տարիներ աշխատել է դատախազությունում, ղեկավարել է ՊՎԾ-ն»:


